Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից նոյեմբերի 18-ին' ժամը 12.25-ին, բերման են ենթարկել 1991թ. ծնված Հակոբ Դ.-ին:

 

Հակոբ Դ.-ն խոստովանակա ն բացատրություն է տվել, որ սեպտեմբերի վերջին Վ. Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայից գողացել է 4 անիվները: 1984թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:

 

Գողության մասին նախկինում չի հայտնվել: Վնասի չափը պարզվում է:

 

Կատարվում է հետաքննություն: