Օգոստոսի 8-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից մոտ 40 տարեկան մի տղամարդ գողացել է իր բջջային հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խումբը, գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.10-ին, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Մաքսիմ Թ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված առևտրի կենտրոնի տաղավարից Մաքսիմ Թ.-ն գողացել է 170.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն: