ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվթերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն Արմեն Մուրադյանը շեշտել է, որ առողջապահության ոլորտի ամենահրատապ խնդ իրներից մեկը բուժօգնության որակի և առաջին հերթին' անվտանգության ապահովումն է։Այս ենթատեքստում առաջնային կարևորություն է տրվել մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու խնդրին։

 

ՀՀ անեսթեզիոլոգների և ռեաբիտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր մասնագետ Անատոլի Գնունին նշել է, որ անեսթեզիոլոգների պակաս կա նաև Երևանում։ Նա առաջարկել է մինչ խնդրի համակարգային լուծումն ուժեղացնել մայրաքաղաքի բուժհաստատությունների կապը մարզային հիվանդանոցների հետ' հնարավորինս կիրառելով նաև առկա հեռուստակապը: Նախարարին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները'մասնագետները հանդես են եկել տարբեր առաջարկություններով։

 

«Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է, ես կասեի' վտանգներով հղի։ Հասկանալի է, որ միանգամից հնարավոր չէ լուծել այն։ Մենք պարտավոր ենք ապահովել հիվանդի անվտանգությունը և համատեղ ջանքերով մի կողմից այժմ ապահովել անվտանգությունը, մյուս կողմից' ծրագրային աշխատանքներ տանել հետագայում կարևոր այս խնդրին համակարգված լուծում տալու նպատակով։ Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասել է Արմեն Մուրադյանը։ Նա առաջարկել է խնդիրը հանգամանալից քննարկել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների աս ոցիացիայում և հանդես գալ կառուցողական առաջարկներով։

 

Կարևորելով ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը' նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնացել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի նիստերին խնդիրը միասին համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով: