Քրեական գործ է հարուցվել Մոսկվայում մայիսի 29-ին գործարար Վիկտոր Կատանյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործով: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:

 

Ըստ նախնական տվյալների՝ մարդասպանի թիրախը գործարարը չի եղել: Պետք է սպանվեր ձեռնարկատիրուհին, որը որոշ ժամանակ առաջ գլխավորում էր առևտրային բանկը, սակայն հանցագործը սխալմամբ սպանել է Վիկտոր Կատանյանին, ով իր ավտոմեքենայի մեջ գործարար կնոջ հետ է եղել:

 

Գործարարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

 

Վիկտոր Կատանյանին են պատկանում մի քանի առևտրային ընկերություններ, նա նաև աշխատում էր շինարարության և անշարժ գույքի ոլորտում:

 

Ավելի վաղ պարզվել էր, որ հարձակվողը 51-ամյա Սերգեյ Տելինն է, ով մոտոցիկլով հետևել է գործարարի մեքենային, հավասարվել նրա «Մերսեդեսին» և կրակել պատուհանին, որից հետո փախուստի է դիմել: Սակայն մի քանի վայրկյանից ոստիկանները տղամարդուն ձերբակալել են: Ականատեսներն օգնել են ոստիկաններին կապել նրան: