Մոսկվայի "Lotte Plaza Hotel" հյուրանոցի մոտակայքում սպանել են Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբորը' խոշոր գործարար Հովիկ Մուրադյանին: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Իրավապահ մարմիններն արդեն քայլեր են ձեռնարկել նրան բերման ենթարկելու համար, գրում է Henaran.am-ը՝ հղում կատարելով "lifenews"-ին:
51-ամյա ձենարկատերը հյուրանոց է ժամանել հանդիպման: Նա իջել է իր "BMW" մակնիշի ավտոմեքենայից եւ շարժվել դեպի հյուրանոց: Այդ պահին հանցագործը հարձակվել է նրա վրա եւ 5 անգամ հարվածել դանակով:
Նշենք, որ 1992-ին Հովիկ Մուրադյանը հիմնադրել է "Բամո" ընկերությունը, որն զբաղվում է տարբեր բարդության կառույցների շինարարությամբ:
Տեսանյութն այստեղ' http://lifenews.ru/news/114937