Ռուսաստանում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարար Ջեյհուն Ջաֆարովը հոկտեմբերի 24-ի երեկոյան Սարատով քաղաքում սեփական տան մոտ սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Անհայտ անձը երեք անգամ կրակել է ադրբեջանցի գործարարի վրա, ով տեղում մահացել է:
Սարատովի ադրբեջանական համայնքի ղեկավար Վլադիմիր Մուրադովը նշել է, որ սպանությունը պատվիրված բնույթ է կրել:
Ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու կատարվածի հանգամանքներն ու մեղավորներին: