Սանկտ Պետերբուրգում դանակով ծանր վիրավորումից սպանվել է Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, դանակի բազմաթիվ հարվածներով ադրբեջանցին հունվարի 25-ի գիշերը հասցվել է Ալեքսանդրովյան հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վերքերից:

 

 

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են, որ ադրբեջանցին հիվանդանոց է տարվել Կրիլենկո փողոցում գտնվող բիլիարդի ակումբից: Իրավապահները պարզում են Ադրբեջանի քաղաքացու սպանվելու հանգամանքները: