Սանկտ Պետերբուրգում այցելուի և սրճարանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վեճն ավարտվել է փոխհրաձգությամբ: Այս մասին հայտնել է kurs.ru-ն:
Ինչպես հաղորդել են Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեից, միջադեպը տեղի է ունեցել մի հաստատությունում, որը գտնվում է քաղաքի ծայրամասում, և ոստիկաններն այժմ ճշտում են, թե որքանո՞վ է օրինական եղել դրա գործունեությունը:
Տվյալների համաձայն՝ հաճախորդները դժգոհել են սպասարկման որակից: Սեփականատերն իր հերթին դժգոհել է որոշ հյուրերի պահվածքից:
Ցանկանալով վիճաբանության մեջ առավելություն ստանալ՝ հաճախորդներից մեկն ատրճանակ է հանել: Պարզվել է, որ զինված է նաև սրճարանի ղեկավարը:
Հաղորդվում է, որ սրճարանի այցելուն Վրաստանի քաղաքացի է եղել: Հենց նա է առաջինը կրակել սրճարանի՝ ՀՀ քաղաքացի տիրոջ վրա: Վիրավոր հայն էլ հասցրել է պատասխան հարվածը հասցնել վրացուն: Բժիշկները մի քանի ժամ պայքարել են սրճարանի տիրոջ կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել: