Հայազն կուսակցության կազմակերպած «Արցախը Հայաստանն է և վերջ» կարգախոսով երթի մասնակիցներն այս պահին ՀՀ կառավարության դիմաց են։ «Եթե գործարար ես, ի՞նչ գործ ունես վարչապետի աթոռին պարոն Հովիկ Աբրահամյան։ Դուք պատասխան եք տալու անմեղ արյունի համար»,- հայտարարեց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը։

 

 

Հիշեցնենք՝ հավաքվածների պահանջը մեկն է՝ տարածքներ չհանձնել, զիջումների չգնալ Արցախի հարցում։