Կառավարության այսօրվա նիստում' մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այժմ կառավարությունն աշխատում է ծրագրի վրա, որը Սահմանադրությանը համապատասխան կներկայացվի Ազգային ժողով:
«Նոր ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական և փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքից և համոզված եմ, որ այդ ծրագիրը, որը ներկայացվելու է ԱԺ-ում, իրոք լինելու է իրատեսական:
Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման և արդյունավետության համար:
Կառավարության այն անդամը, ով չի կատարի ներկայացված ծրագիրը, ապա մեր ճանապարհները կբաժանվեն», - ասաց Աբրահամյանը: