Ուկրաինան երեկ Համաշխարհային բանկից ստացել է 750 միլիոն դոլար: Այս մասին, ինչպես հայտնում է segodnya.ua-ն, հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը:
Այդ միջոցներն ուղղվելու են ռազմավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործմանը, ինչն իր հերթին միտված է ճգնաժամային երևույթների հաղթահարմանն ու երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի կայունացմանը:
Վարկային համաձայնագիրն ստորագրվել է մայիսի 26-ը: Մայիսին Ուկրաինայի կառավարությունն ԱՄՀ-ից արդեն իսկ ստացել է 3.2 միլիարդ դոլարի վարկ: Ակնկալվում է, որ հաջորդ երկու տրանշն Ուկրաինային կփոխանցվի 2014-ի հոկտեմբերին և 2015-ի հունվար-փետրվար ամիսներին: