Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է Կորեայի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությանն Արտաքին առևտրի նախարար Ռայ Ռիյունգ Նամի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք համախմբում են 2 երկրներին և ժողովուրդներին՝ հաստատելով, որ պետք է զարգացնել ու ամրապնդել դրանք: Նախագաահ Ասադը հաստատել է, որ Սիրիան և Կորեան, նույն պատճառներով պաշտպանելով իրենց ինքնիշխանությունը և անկախությունը, դուրս են եկել իմպերիալիստական ուժերի դեմ՝ հրաժարվելով ենթարկվել արտաքին ճնշմանը: Նա նաև ավելացրել է, որ շրջափակումը և ճնշումը հաշվի առնելով' Սիրիան և Կորեան պետք է ամրապնդեն պատմական հարաբերությունները:
Իր հերթին կորեացի նախարարը նշել է, որ իրենց հանրապետությունը մշտապես կմնա սիրիական ժողովրդի կողքին: Նա հավաստիացրել է, որ սիրիացիները կհաղթեն և կվերակնգնեն ազատությունը և ծաղկող Սիրիան: Նախարարը նաև նշել է, որ իրենց երկիրն աջակցում է նախագահական ընտրությունների անցկացման գաղափարին, որով սիրիացիները կպաշտպանեն իրենց իրավունքներն ինքնուրույն երկրի ապագան որոշելու հարցում: