armsport.amԱնգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին «եռառյուծների» ներկայիս կազմն անվանել է ուժեղագույը՝ ազգային թիմում հանդես գալու իր կարիերայի ընթացքում։
Անգլիացիների՝ Մունդիալ-2014-ում հիմնական հույսերից համարվող Ռունին նշել է նաև, թե որն է խնդրահարույց գործոնն իրենց ընտրանու կազմում։
«Սա Անգլիայի լավագույն հավաքականն է, որտեղ ես երբեև խաղացել եմ։ Միակ թույլ տեղը՝ ֆուտբոլային մեծ մրցաշարերի մասնակցության փորձառություն չունեցող բազմաթիվ խաղացողների առկայությունն է։ Կարծում եմ, ոչ մեկ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի Անգլիայի հավաքականի հետ Բրազիլիայում։ Ես բացարձակապես չգիտեմ, թե ինչպես հանդես կգանք առաջիկա աշխարհի առաջնությանը։ Բայց կարող ենք դրսևորվել բուն մրցաշարում, անցնել դեպի եզրափակիչ տանող ամբողջ ուղին և զարմացնել բոլորին»,-նշել է անգլիացի հարձակվողը։
«Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք. Դանիել Սթարիջը, Լյուկ Շոուն և Ադամ Լալանան։ Ետ եմ նայում դեպի Եվրո-2004-ը. Ինքս ամենաերիտասարդն էի թիմում, բայց կարող էի ապավինել փորձառու խաղացողների օգնությանը։ Այս անգամ մենք՝ ես, Սթիվեն Ջերարդն ու Լեմպարդը մեր փորձը կփոխանցենք կրստեր խաղընկերներին»,-Ռունիի խոսքերն է մեջբերում անգլիական մամուլը։