armsport.amԵրեք վարկածներով՝ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է ռևանշ-մենամարտ անցկացնել ռուս բռնցքամարտիկ, WBA-ի նախկին «կանոնավոր տիտղոսակիր» Ալեքսանդր Պովետկինի հետ։

Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով «Ինտեր» հեռուստաալիքին։

Ուկրաինացի չեմպիոնն առաջարկել է Պովետկինի հետ երկրորդ մրցամարտն անցկացնել Կիևում. «Առաջին մենամարտը տեղի ունեցավ Մոկսվայում, այժմ տրամաբանական է հաջորդ հանդիպումն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացնել»։

Ավելացնենք, որ օրերս Մոսկվայում կայացած մենամարտում ռուս բռնցքամարտիկը հաղթել է սիրիական ծագմամբ գերմանացի մարզիկ Մանուել Չարին և նվաճել է WBC-ի միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերին՝ Մոսկվայում կայացած Պովետկին-Կլիչկո մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթող էր ճանաչվել ուկրաինացի բռնցքամարտիկը։