Ինչպես տեղեկացնում է Boxingscene-ը, մայիսի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյին WBA վարկածով չեմպիոն, կուբացի Էրիսլանդի Լարան և Վանես Մարտիրոսյանը ռևանշ մենամարտ կանցկացնեն:

Բռնցքամարտիկների միջև առաջին մարտը տեղի է ունեցել 2012թ. և ավարտվել է ոչ-ոքի: 9-րդ ռաունդում բռնցքամարտիկները գլխով բախվել էին միմյանց, ինչի արդյունքում Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել: Հաղթողին որոշել են ընթացիկ հաշվով՝ մրցավարներից մեկը նախապատվությունը տվել էր հայազգի բռնցքամարտիկին, մյուսը՝ կուբացուն, իսկ երրորդ մրցավարը գրանցել էր 86-86: