Լաս Վեգասում տեղի է ունեցել հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի և WBA-ի վարկածով առաջին միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարայի միջև մենամարտը:

Կուբացի մարզիկը հաղթանակ է տոնել և պահպանել չեմպիոնական գոտին:

Գրանցվել է 115-112, 116-111,116-111 արդյունքը:

Նշենք, որ բռնցքամարտիկները միմյանց են հանդիպել նաև 2012թ-ին: Այդ ժամանակ գրանցվել էր ոչ-ոքի: