Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը հրաժարվել Է գահից՝ հօգուտ իր որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆելիպեի: Այդ մասին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Մարիանո Ռախոյին:
Ռախոյը շտապ հրավիրված մամուլի ասուլիսում Խուան Կառլոս Առաջինին բնութագրել Է որպես «իսպանական ժողովրդի շահերի անխոնջ պաշտպանի»: Իսպանիայի վարչապետի խոսքով՝ թագավորն ավելի ուշ ինքը կպարզաբանի գահից հրաժարվելու պատճառները: Թագավորական արքունիքում առայժմ մեկնաբանություններ չեն տալիս այդ հարցի վերաբերյալ:
Իսպանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ գահից հրաժարումը կապված Է 76-ամյա միապետի առողջական վիճակի հետ:
31-ամյա Խուան Կառլոսը իշխանության Է եկել 1975 թվականին՝ դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից երկու օր անց: Նրա կառավարումն Իսպանիայում նշանավորվել Է բռնապետության ռեժիմից ժողովրդավարության անցումով:
Խուան Կառլոսը համարվում Է աշխարհի ամենից ավելի ժողովրդականություն վայելող միապետներից մեկը: Սակայն վերջին ժամանակներս միապետը եւ թագավորական ընտանիքն սկսել Էին կորցնել քաղաքացիների վստահությունը՝ հայտնվելով կոռուպցիոն սկանդալների կենտրոնում: Մասնավորապես, Խուան Կառլոսի կրտսեր դստերը՝ Կրիստինային, ընթացիկ տարվա ձմռանը մեղադրանքներ Էին առաջադրվել հարկային հանցագործությունների ու փողերի լվացման մեջ: Թագավորի փեսան կասկածվում Է փաստաթղթերի կեղծման, պետական ունեցվածքի վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ խարդա խության մեջ:
Հասարակության դժգոհությունն Է առաջացրել նաեւ Խուան Կառլոսն ինքը, երբ 2012 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի թեժ շրջանում, մեկնել Էր Աֆրիկա՝ փղորսության, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: