Իսպանիայի 76-ամյա թագավորը հայտարարել է, որ որոշել է իր գահը հանձնել որդուն, քանի դեռ նա բավականին երիտասարդ է, տեղեկացնում է բրիտանական The Telegrapf թերթը:
Հրատարակության տվյալներով՝ միապետն այդ մասին հայտնել է Իսպանիայի թագավորական պալատի կարգադրիչ տնօրեն Ռաֆայել Սպոտոռնոյին:
«Չեմ ցանկանում, որ որդուս երիտասարդությունը թառամի սպասելով, ինչպես այքայազն Չառլզը»,- թագավորի խոսքը փոխանցել է Սպոտոռնոն:
65-ամյա արքայազն Չառլզը, որին Մեծ Բրիտանիայի թագը պետք է անցնի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց հետո, բրիտանական գահի ամենատարեց թագաժառանգն է վերջին 300 տարվա ընթացքում:
Խուան Կառլոսը հօգուտ որդու՝ Ֆիլիպեի գահից հրաժարվելու մասին հայտարարել է հունիսի 2-ին: Սպասվում է, որ Իսպանիայի խորհրդարանը արքայազնին լիազորությունների փոխանցման վերաբերյալ օրենքը կքննարկի հունիսի 18-ին: Արդեն հաջորդ օրը Ֆիլիպե 6-րդը կարող է գահ բարձրանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: