Իսպանիայի Ֆելիպե 6-րդ նոր թագավորը գահ կբարձրանա հունիսի 19-ին: Դա հաստատել է Պատգամավորների կոնգրեսի (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Խեսուս Պոսադան: Հունիսի 2-ին Խուան Կառլոս Առաջինը որոշում է ընդունել հրաժարվել գահից:

 

«Ես իմ ողջ կյանքում ծայառել եմ Իսպանիայի շահերին, և այժմ լավագույնը, ինչ կարող եմ անել նրա համար, իմ տեղը որդուս՝ Ֆելիպեին զիջելն է»,- հայտարարել էր նա հեռուստաուղերձում:

 

Ավելի վաղ արքայազն Ֆելիպեն երդվել է ծառայել ի բարօրություն Իսպանիայի ժողովրդի: Հունիսի 4-ին հարգանքի տուրք մատուցելով խորհրդարանին' Ֆելիպեն խոստացել է բոլոր ջանքերը նպատակամղել իսպանական ժողովրդին, «ազգին, միավորված և բազմազգ հասարակությանը ծառայելուն, որի արմատները ձգվում են դեպի հազարամյա պատմություն»:

 

«Նման ծանր ժամանակաշրջաններում, որպիսին սա է, պատմական փորձը մեզ ցույց է տալիս, որ միայն մեր ջանքերի միավորմամբ մենք կկարողանանք հասնել լավագույն սցենարին»,- հայտարարել է Իսպանիայի ապագա թագավորը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: