Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվել է կրկնակի աճուրդի: Առաջին աճուրդի ժամանակ, որը հայտարարվել էր մայիսի 19-29-ը, գնորդ չէր հայտնվել: Աճուրդը համարվել էր չկայացած եւ արդեն երրորդ աշխատանքային օրը, օրենքի պահանջով, այն կրկին դրվել է հարկադիր աճուրդի' միայն թե նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով:

 

Ինչպես հաղորդում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր աճուրդների էջը, շինությունը աճուրդի է դրվել 17 միլիարդ 415 միլիոն դրամով' նախկին 19 միլիարդ 350 միլիոնի փոխարեն: Աճուրդը կփակվի 10 օրից: Առաջարկ դեռ չկա: