ԱՄՆ հայտնի հրեական Զրպարտության և մերժման դեմ պայքարի միությունը' ADL-ն () հստակեցրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ADL-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ կազմակերպությունը վերահաստատել է 2008 թվականի օգոստոսին կազմակերպության արած հայտարարությունը և հայտնել, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է հրեական կազմակերպության և դրա կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն անդրադարձել է «Բոստոն գլոբ»-ը:

 

Կայքն անդրադարձել է երկար տարիներ ի վեր ինչպես ADL-ի, այնպես էլ դրա տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի ժխտողականության և մերժման քաղաքականությանը: Հրեական կազմակերպությունն ու դրա տնօրենը բազմիցս հերքել էին իրողությունը' կատարվածն անվանելովով «կոտորածներ, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ»: Սակայն արդեն 2008 թվականին ADL-ն իր արած հայտարարության մեջ նշել էր, որ կազմակերպությունն «այդ կոտորածներին և ջարդերին վերաբերում է իբրև ցեղասպանության»: Թեպետ կազմակերպության ղեկավարը խուսափում է իր խոսքում հստակ որակում տալ կատարվածին որպես Ցեղասպանություն, այդուհանդերձ, ADL կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը արդեն կարևոր հաղթանակ է նախկին տարիների ժխտողականության նկատմամբ:

 

Այդուհանդերձ «Բոստոն գլոբ»-ի հոդվածագիրը նշում է, որ հայկական համայնքն ու դրա աջակիցներն ավելի մեծ սպասումներ են ունեն ADL-ից: Մասնավորապես նրանք ակնկալում են Զրպարտության և մերժման դեմ պայքարի միության աջակցությունը ողբերգության 100-րդ տարելիցին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը համար մղվող պայքարում: Միայն դրանից հետո ADL-ն կարող է ընկալվել որպես հանդուրժողականության մոդել: