Քեսաբի իրադարձությունները լավ հնարավորություն են տալիս Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տեղաշարժ արձանագրելու համար: Մարտի 26-ին հրավիրած ուսուլիսում այդ մասին նշեց «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը:
«Բնականաբար Հայաստանի իշխանությունները սա (Քեսաբի դեպքեր) կարող են օգտագործել շատ լավ ձևով, մանավանդ Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին և մեծապես ծառայեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և թուրքի իսկական նկարագիրը վերստին ի հայտ բերելուն: Թուրքը մնում է թուրք՝ իր բոլոր արարքներով»,-նշեց Յուզբաշյանը:
Սիրիան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներ, Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ: Այն պաշտոնապես ճանաչել և դատապարտել, ապրիիի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: