Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Ցարյովը, ում ձերբակալելու թույլտվություն է ստացվել, գտնվում է Ղրիմում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես Ղրիմում եմ և պայքարելու եմ Կիևի նոր իշխանությունների դեմ: Ես իմ ծրագրերը փոփոխել չեմ պատրաստվում և ամեն ինչ անելու եմ արդարության հասնելու համար»,- հայտնել է Ցարյովը:
Նշենք, որ հունիսի 3-ի առավոտյան գլխավոր դատախազության պահանջով Գերագույն ռադան 226 ձայնով Ցարյովին զրկել էր անձեռնմխելիությունից: