Մինչ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է զինված ռուսների ձերբակալությունների մասին, ռուսական NTB հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը, հաղորդել է, որ ձերբակալել է Ուկրաինայի 25 քաղաքացու, ովքեր մտադիր էին Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Տվերում, Բելգորոդում, Կալմիկիայում և Թաթարստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ։
Այս մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ-ի ԱԴԾ-ն:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ստացված տեղեկություններն այն մասին, որ այսպես կոչված Կիևի «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման անդամները մտադիր են Ռուսաստանի Դաշնության տարածքներում՝ Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Տվերում, Օրլովի, Բելգորոդում, Կալմիկիայի և Թաթարստանի հարապետություններում իրականացնել ահաբեկչական գործողություններ 2014 թ - ի մարտի 14-ից 16-ն ընկած ժամանակահավածում»,-այս մեջբերում է գործակալությունը ռուսական գաղտնի ծառայությունների հաղորդագրություն մեջ:
Ըստ հեռուստակայանի' կասկածյալները գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսների այդ հաղորդագրությունն անվանել է «անհեթեթություն, որը մեկնաբանելու կարիք չկա»։
Ուկրաինացի «լրտեսների» ձերբակալության մասին ռուսների հաղորդագրությունը տարածվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ուկրաիացիները հայտարարել են, որ Մայդանում ցուցարարների վրա կրակ են բացել Վիկտոր Յանուկովիչի արձակած հրամանով և Ռուսաստանի անվտանգության ծառայության ներգրավմամբ։