Ավելի քան 9 հազար ուկրաինացի զինվորականներ եւ քաղաքացիական անձնակազմի 7 հազար աշխատակիցներ են ընդունվել ՌԴ-ի զինված ուժեր: Այդ մասին ապրիլի 15-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինը:

 

«Այսօրվա դրությամբ նշված կատեգորիայի 9,2 հազար զինծառայողներ առաջնահերթ կարգով ստացել են ՌԴ-ի քաղաքացիություն, պարտավորագրով զինվորական ծառայության են ընդունվել ՌԴ-ի զինուժերում եւ նշանակվել զինվորական պաշտոնների»,-ասել Է նա սելեկտորային խորհրդակցության ընթացքում:

 

Նրանց թվում են 2,7 հազար սպա, 1,3 հազար պրապորշչիկ եւ միչման, 5 հազարից ավելի զինվորներ, նավաստիներ, սերժանտներ ու ավագներ, ինչպես նաեւ 191 կուրսանտ:

 

Բացի այդ, «քաղաքացիական անձնակազմի 7 հազարից ավելի ներկայացուցիչներ աշխատանքի են ընդունվել եւ պաշտոնների նշանակվել ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի զորամասերում եւ ստորաբաժանումներում:

 

Ուկրաինայի բանակի՝ ՌԴ-ի զինուժեր ընդունված նախկին սպաների համար ուսուցում կկազմակերպվի լրացուցիչ կրթության ծրագրերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: