Սեւաստոպոլում ավելի քան 3,5 հազար ուկրաինացի զինծառայողներ գրանցում են անցել ժամանակավոր հաշվառման կետում ծառայությունը Ռուսաստանի բանակում շարունակելու համար: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Սեւաստոպոլի Ժողովրդական պաշտպանության կոմիտեի պետի տեղակալ Սերգեյ Տուտուեւը:
Սեւաստոպոլում ուկրաինացի զինծառայողների ժամանակավոր հաշվառման կետն ստեղծվել Է քաղաքի Համակարգող խորհրդի ղեկավար Ալեքսեյ Չալիի կարգադրությամբ: Այստեղ ուկրաինական բանակի նախկին զինծառայողները կարող են կանգնել հաշվառման, ստանալ փոխհատուցումներ եւ ընտրել հետագա ուղին. մեկնել Ուկրաինա կամ ռուսական բանակի շարքեր մտնելու դիմում ներկայացնել: Ըստ Տուտուեւի տեղեկատվության՝ ամեն օր գրանցում Է անցնում մինչեւ 100 ուկրաինացի զինծառայող, նրանց ընդհանուր թիվն արդեն հասել Է 4,5 հազարի: «Ավելի քան 80 տոկոսը գրանցվում Է հետագայում ծառայությունը Ռուսաստանի բանակում անցնելու համար»,- հայտարարել Է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է կարգադրություն ուկրաինացի այն զինվորականների համար զինվորական կոչումների եւ դիպլոմների ճանաչման մասին, որոնք ցանկացել են ծառայել ՌԴ-ում: Այս նախաձեռնությամբ պետության ղեկավարին Էր դիմել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ նման ուկրաինացի զինծառայողները շատ են: