Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ուկրաինացի զինծառայողների մեծ մասը, որոնք ծառայում էին Ղրիմում, ցանկություն են հայտնել ծառայությունը շարունակել Ռուսաստանի զինված ուժերում. նման հնարավորություն նրանց տրվել է: Այդ մասին ապրիլի 4-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

«Այսօրվա դրությամբ նրանցից ավելի քան 8 հազարը փաստաթղթեր են հանձնել Ռուսաստանի անձնագրեր ստանալու համար»,-ասել է Շոյգուն ռազմական գերատեսչության՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած արտահերթ նիստում:

 

«Այդ թվից շուրջ 3 հազար մարդ արդեն պաշտոններ է ստացել»,-ճշտել է նա:

 

«Այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ռուսական բանակում ծառայելուն նրանց շուտափույթ ադապտացման համար»,-կարգադրել է պաշտպանության նախարարը: