ՌԴ-ի Միգրացիայի համերկրային ծառայությունը (ՄՀԾ) Ռուսաստանի 100 հազարից ավելի անձնագրեր է հանձնել Ղրիմի Հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ՄՀԾ-ի առաջին փոխղեկավար Եկատերինա Եգորովան:
«Այսօրվա դրությամբ' ավելի քան 100 հազար անձնագիր է հանձնվել Ղրիմի տարածքում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «Ղրիմի բնակիչների 0,1 տոկոսն է ցանկություն հայտնել մնալ Ուկրաինայի քաղաքացի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՄՀԾ-ում, Ղրիմում գործում է անձնագրերի ձևակերպման 151 կետ. հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: