Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է հավաքականում իր ելույթների մասին քննադատություններին:
«Իհարկե, տեսնում եմ բոլոր այդ մեկնաբանությունները, մեկ չեմ հայտնել հավաքականում խաղալու ցանկություն, մեկ չեմ երգել օրհներգը, կամ էլ հպարտություն չեմ զգում, երբ կրում եմ ազգային ընտրանու մարզաշապիկը: Ինձ հաճելի չէ գալ իմ երկիր և լսել բոլոր այս քննադատությունները: Հարազատ երկրում նման մեկնաբանությունները լսելը ցավալի է: Մի պահ իսկապես սկսում ես մտածել, որ խնդիրը քո մեջ է, և այդ բացասականն արտահայտվում է թիմակիցներիդ վրա: Սակայն դա երկար չի տևում, հետո դու կրկին շարունակում ես առաջ գնալ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը: