ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարգերը համալրվեցին ևս մեկով՝ TANDEM Transfers համակարգով:

 

Հաճախորդները, բացի Avers, Unistream, Intel Express, Sigue Money Transfer, MoneyGram, Ria, Anelik և Быстрая Почта միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, այսուհետ կարող են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ստանալ և փոխանցել դրամական միջոցներ TANDEM Transfers համակարգի միջոցով՝

 

Հայաստանում և արտերկրում համակարգի անդամ բանկերի միջնորդությամբ:

 

Նշված համակարգով փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով:

 

Փոխանցումների սակագինը ՀՀ տարածքում կազմում է փոխանցվող գումարի 0.8%-ը, իսկ միջազգային փոխանցումների համար տատանվում է՝ կախված փոխանցման երկրից:

 

Շնորհիվ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ լայն մասնաճյուղային ցանցի' արագ դրամական փոխանցումների ծառայությունը հաճախորդների համար հասանելի է' ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: