Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնեն Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը: Համաժողովին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Համաժողովն անցկացվում է ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ դումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։

 

Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։

 

Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։