«Լեւադա ցենտր» սոցիոլոգիական ծառայության կատարած հարցման արդյունքներով՝ ԱՄՆ-ի նկատմամբ ռուսաստանցիների անբարյացակամությունը մայիսին հասել Է պատմական առավելագույնին. այժմ ռուսաստանցիների 71 տոկոսը հայտարարում Է, որ վատ Է վերաբերվում Ամերիկային:
1990-ական թվականների սկզբին ԱՄՆ-ի նկատմամբ համակրանք չԷր տածում Ռուսաստանի քաղաքացիների 10 տոկսից պակաս մասը: «Հակաամերիկանիզմը շարունակում Է աճել՝ 2014 թվականի մայիսին հասնելով պատմական առավելագույնին. ռուսաստանցիների 71 տոկոսն իր վերաբերմունքը գնահատել Է որպես «հիմնականում վատ» կամ «շատ վատ»,- ասում են սոցիոլոգները:
Հարցվածների կարծիքով՝ ԱՄՆ-ը (69 տոկոս) եւ Ուկրաինան (30 տոկոս) այժմ Ռուսաստանի նկատմամբ ամենից թշնամաբար տրամադրված երկրներն են: