ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ի դիմումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ արդարադատության նախարարության Վանաձորի քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների:

 

Կատարվում է նախաքննություն: