Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիային առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Բոդրումում տեղի ունեցած Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Նազարբաևը հայտարարել է, որ ԵՏՄ-ն բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան անդամակցել:
«ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության համար: Օրինակ, Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միավորման ասոցացված անդամ»,- հայտնել է Նազարբաևը: