Թուրքիան չի ստացել պաշտոնական առաջարկ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մեկ տարի առաջ Անկարայի հետ բանակցություններ են տարվել կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ, սակայն այժմ դրանք կորցրել են իրենց արդիականությունը։
Հաղորդվում էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիան ընդունելՄաքսային միություն։ «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ՝ մեր ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով։ Եկեք ընդունենք Թուրքիային»,- ասել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում։