Մաքսային միությանը (ՄՄ) եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Ղրղզստանի անդամակցումը պաշտպանում Է հանրապետության քաղաքացիների երկու երրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղրղզստանի բիզնես-հանրակցության հետ սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը հայտարարել Է վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը:
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարություն Էր ստորագրվել ՄՄ-ին Ղրղզստանի միանալու միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Ղրղզստանը եւ Ռուսաստանը նաեւ միջկառավարական համաձայնագիր Էին ստորագրել Եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին, որը ռուս-ղրղզական հիմնադրամի ստեղծում Է նախատեսում 1 մլրդ դոլար կապիտալով եւ «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների ֆինանսավորում՝ 200 մլն դոլարի չափով:
«Մաքսային միությանը միանալու մեր քայլերը պաշտպանում Է քաղաքացիների երկու երրորդը: Այդ որոշումը չի պաշտպանում 10 տոկոսից պակաս մասը: Իսկ մնացածները դեռեւս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Ընդսմին բիզնեսը նույնպես հիմնականում հանդես Է գալիս անդամակցելու օգտին»,-հայտարարել Է Օթորբաեւը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներ:
Վարչապետը նշել Է, որ, ըստ իր հաշվարկների, Ղրղզստանը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կհասցնի ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: