Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյին Դոնբասում չեն սպասում, ուր նա խոստացել է ժամանել երդմնակալության արարողությունից հետո, և որպես դեռևս շարունակվում է ուժայինների հատուկ գործողությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը:

 

«Այն ամենից հետո, ինչ այստեղ անում են ուկրաինացի պատժիչները, մենք նրան չենք սպասում»,- հայտարարել է Պուշիլինը:

 

Գործակալության հարցին՝ պատրաստվում է արդյոք ԴԺՀ-ն խոչընդոտել Ուկրաինայի նախագահի այցին, Պուշիլինը պատասխանել է, որ «մենք չենք խոչընդոտի, բայց մարդիկ իրենք նրան չեն ընդունի»:

 

«Մենք նրա օգտին չենք քվեարկել»,- հիշեցրել է Դենիս Պուշիլինը:

 

«Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Պորոշենկոյի շրջապատի աղբյուրներին, հունիսի 6-ին գրել է, որ Ուկրաինայի նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում տիրող ճգնաժամը կարգավորել երեք ամսվա ընթացքում, իսկ երդմնակալության արարողությունից հետո իր առաջին այցը նա ցանկանում է կատարել Դոնբաս:

 

Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայի իրադրության կարգավորման խաղաղ ծրագիր ներկայացնել և լայն համաներում առաջարկել հունիսի 7-ին կայանալիք իր երդմնատվության արարողության ժամանակ: Ընտրված նախագահը հայտնել է, որ նախատեսում է նաև իրականացնել ապակենտրոնացում: Նա պատմել է, որ այդ ծրագրի մշակման շուրջ բանակցություններ է վարում Եվրամիության, Կանադայի և ԱՄՆ-ի հետ:

 

«Վերափոխումների իր ծրագրի շնորհանդեսից անմիջապես հետո նախագահը նոր կարգավիճակում իր առաջին ուղևորությունը կկատարի Դոնբաս»,- հրատարակությանը հայտնել են Պորոշենկոյի շրջապատում: