Լիպեցկի եւ Արմավիրի ուսումնական կենտրոններում վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազա են ժամանել 2014 թվականի շրջանավարտ երիտասարդ օդաչուներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նոր ուսումնական շրջանում երիտասարդ օդաչուներն առաջին անգամ չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներ են կատարելու բարձրլեռնային պայմաններում: Ներկայում լեյտենանտները ստուգվում են բժշկական հանձնաժողովի կողմից թռիչքների թույլտվություն ստանալու համար:

 

Լեռնային տեղանքում թռիչքների առանձնահատկությունների ու բարդությունների մասին խոսել Է «Էրեբունի» ավիամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը, ասելով, որ «տարբեր առաջադրանքներ կատարելու համար ռազմական օդաչուն պետք Է պատրաստված լինի եւ ունենա երկրորդ կարգից ոչ պակաս մասնագիտական կատեգորիա»: