Կիեւը Դոնբասում սահմանազատման գծից ծանր սպառազինության հետքաշումը կսկսի միայն լիակատար հրադադարից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ուժային գործողության ներկայացուցիչ Անատոլի Ստելմախը: Նրա խոսքով՝ ներկայում հրադադար դեռ չի նկատվում:
«Մինսկի համաձայնությունների առաջին փուլը լիակատար հրադադարն Է: Այժմ լիակատար հրադար չի նկատվում»,- ասել Է նա: Ավելի վաղ Ուկրաինայի զիվնած ուժերի գլխավոր շտաբը հայտարարել Է այն պլանի ստորագրման մասին, որը նախատեսում Է հրադադարի եւ սահմանազատման գծից ծանր ռազմական տեխնիկայի հետքաշման կոնկրետ միջոցառումները:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փետրվարի 22-ին ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել Է, որ հանրապետությունում սկսվել Է ծանր սպառազինությունների հետքաշման նախնական փուլը, իսկ փետրվարի 24-ին կիրականացվի տեխնիկայի իրական հետքաշումը:
Մինսկի համաձայնությունների կատարման վերաբերյալ Շփման խմբի մասնակիցների կողմից փետրվարի 12-ին ստորագրված համալիր միջոցառումների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հետ կքաշվեն փաստական շփման գծից, իսկ ինքնիահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի կազմավորումները՝ Մինսկի հուշագրով սահմանված գծից: