ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների աշխարհազորայինների' շփման գծից ծանր սպառազինության լիարժեք դուրսբերման մասին հայտարարությունը, բացատրելով, որ մուտք չեն ունեցել դեպի զինտեխնիկայի տեղաշարժման ամբողջական մոնիտորինգ: Այս մասին հայտնել է vz.ru-ն:

 

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ուժերը կիրակի օրը հայտարարել են խաղաղ կարգավորման ծրագրի կարևոր փուլի ավարտի մասին' շփման գծից ծանր զինտեխնիկայի դուսբերման մասին:

 

Երկու հանրապետությունների ներկայացուցիչների խոսքով' խաղաղ կարգավորման ծրագրի այդ փուլը անցել է ԵԱՀԿ առաքելության դիտորդների վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ ԴԺՀ-ի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ Հանրապետության տարածքում վերջին օրվա ընթացքում արձանագրվել են 26 գնդակոծումներ Ուկրաինայի զինվորականների կողմից, հիմնականում Դոնեցկի օդանավակայանի տարածքում:

 

Ընդ որում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը չի հաստատել աշխարհազորայինների կողմից ծանր սպառազինության լիարժեք հետքաշումը. «Մենք հնարավորություն չունենք հետևելու ծանր սպառազինության բոլոր տեղաշարժերին՝ սկզբից մինչև վերջ: Որոշ դեպքերում պատվիրակության աշխատակիցներին թույլ չեն տվել այցելել տեխնիկայի կենտրոնացման վայրեր և վերատեղաբաշխման վերջնական կետեր»,- հայտարարել է դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը: