Ուկրաինայի ուժայինները չեն ավարտելու ծանր սպառազինության հետքաշումը, քանի որ ինքնահռչակ հանրապետությունների կողմից հաստատում չեն ստացել դուսրբերման ավարտի շուրջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով հատուկ գործողության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:
«Ուկրաինական կողմը չորս փուլով իրականացրել է ծանր զենքի դուրս բերումը ԵԱՀԿ ներկայացուցիչների հսկողության տակ, մենք ակնկալում ենք, որ հակամարտող կողմը կկատարի նույն քայլը,սակայն դեռ չենք ստացել հաստատումն այն մասին, որ թշնամին նույնպես դուրս է բերել ծանր սպառազինությունը», - նշել է Լիսենկոն:
Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հաղորդել են ծանր սպառազինության միակողմանի հետքաշման մասին, ինչը նախատեսված չէ մինսկյան պայմանավորվածություններով: