Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն առաջարկել է «Միրոտվորեց» կայքում հրապարակել ցանկացած տեղեկատվություն ռուս զինվորականների մասին, որոնք մասնակցում են Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողությանը:

 

Նա նշել է, որ ռուս զինվորականների լուսանկարներն ու անձնական տվյալները կարող են օգնել ԻՊ-ի ահաբեկիչներին և Ռուսաստանում նրանց «եղբայրներին» «վրեժխնդիր լինել՝ շարիաթի օրենքի համաձայն» Սիրիայում ԻՊ-ի թիրախներին հասցրած ավիահարվածների համար: Այս մասին Գերաշչենկոն գրել է Facebook-ի իր էջում:

 

Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս հասցնելու համար, Գերաշչենկոն, ըստ երևույթին, պատրաստ է նույնիսկ ահաբեկիչների հետ գործարքի: