«Ես շատ կցանկանայի մոտ մեկ շաբաթ վերապատրաստում անցնել Կլոպի մոտ: Կցանկանայի տեսել, թե նա ինչպես է աշխատում թիմի հետ: Իմ կարծիքով' Կլոպն առանձնահատուկ մարզիչ է: Նա յուրահատուկ է թիմի կազմակերպման և ղեկավարման հարցում»,- Սկոլարիի խոսքը փոխանցում է գերմանական Bild հանդեսը:

Սկոլարին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2012 թվականին: Իսկ ահա 2003-2008 թվականներին մարզել է Պորտուգալիայի ազգային թիմը: