armsport.amԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեին:

Պորտուգալիայի հավաքականի պաշտպանին ցանկանում է թիմում տեսնել Մանուել Պելեգրինին, ով 31-ամյա պաշտպանի հետ աշխատել է «Արքայական ակումբում»:

Անգլիական ակումբը առաջարկ կանի «Ռեալին», եթե ձեռք չբերի պորտուգալական «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալային կամ իտալական «Ռոմայի» խաղացող Մեհդի Բենատիային:

Պեպեն Պրիմերայի ավարտված մրցաշրջանում 30 խաղում խփել է 4 գոլ եւ կատարել 2 արդյունավետ փոխանցում: