Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթի»-ի տեխնիկական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Արգենտինացու պայմանագիրը կատալոնյան թիմի հետ՝ ավարտվում է 2018թ.-ին և պարբերականի տեղեկության համաձայն՝ անգլիական կողմը ցանկանում է պայմանագիր կնքել՝ մեկ տարի անց առանց 300 մլն եվրո հրաժարագին վճարելու անհրաժեշտության: