Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հաստատել է, որ բանակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նշելով, որ մանկունիացիները այդպես էլ հստակ առաջարկ չեն արել :
«Մենք բանակցել ենք, սակայն հստակ ոչինչ չի եղել: Լսել էի, որ իմ ծառայություններով հետաքրքրված են, սակայն առաջարկ այդպես էլ չի եղել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ն:
Նշենք, որ մանչեսթերյան ակումբը շարունակում է հետևել Նեյմարին: Հավելենք, որ ֆուտբոլիստը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի հինգ խաղերում դարձել է երեք գոլի հեղինակ: