Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին տեղեկացնում է Times-ը:

Մանկունիացիների ներկայացուցիչները բանակցել են Մոուրինյուի հետ մրցաշրջանի ավարտից հետո թիմը գլխավորելու մասին:

Հավանական է նաև, որ պորտուգալացին մանչեսթերյան ակումբն ավելի շուտ գլխավորի:

Մանչեսթերյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին վերջին շրջանում շատ են քննադատում: Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 23 խաղում հավաքելով 37 միավոր: