«Մանչեսթեր Սիթիի» հաձակվող Սերխիո Ագուերոն գնահատել է Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսիիի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»:

«Բարդ է լինելու, բայց ես կփորձեմ համոզել Լեոյին: Հիանալի կլիներ, եթե անգլիական Պրեմիեր լիգայում խաղային բոլոր բարձրակարգ աստղերը»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական ակումբը քննարկում է Մեսսիին 200 մլն ֆունտի դիմաց ձեռք բերելու տարբերակը: