Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։ «Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։ ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,-նշված է ՀՀ սդատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

 

Դանիել Վարդանի Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։ 1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։ 1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «ՀայԳազշին» տրեստում՝ որպես իրավախորհրդատու։ 1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

 

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ 1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։ 1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։