Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված' հունիսի 12-ին' ժամը 10.00-ից մինչև հունիսի 13-ը' ժամը 10.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի' Ֆուչիկի, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փող. 41-65, Բաշինջաղյան փող. 159-194 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Շիրազի, Մազմանյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Պլանային աշխատանքների հետ կապված' հունիսի 12-ին' ժամը 09.00-ից մինչև հունիսի 13-ը' ժամը 09.00-ն, կդադարեցվի Նորք -Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 7-10, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշեն թաղամասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: